Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում |armenpress.am|
18:56 - 04 հուլիսի, 2021

Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ում |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ հասավ` պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել