ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու ականապատման քարտեզների տրամադրումն Ադրբեջանին |tert.am|
18:30 - 04 հուլիսի, 2021

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու ականապատման քարտեզների տրամադրումն Ադրբեջանին |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և հույս հայտնել հակամարտության կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

«Ողջունում եմ ևս 15 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և ականապատման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից»,- իր թվիթերյան էջում գրել է Ան Լինդեն:

Վերջինս բարձր է գնահատել նաև ռուսական միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել