Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|
16:31 - 21 հունիսի, 2021

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Երևանի Մարիոթ հյուրանոցում միջազգային դիտորդները ներկայացրին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց գնահատականը։

ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրել է երեք եվրոպական կառույց՝ ԵԱՀԿ պատվիրակությունը, ԵԽԽՎ պատվիրակությունը և ԵԱՀԿ ԺՄԻԳ պատվիրակությունը։

ԵԱՀԿ ղեկավար Կարին Հենդրիկսենը նշեց, որ Հայաստանում ընտրությունների անցկացման օրը աշխատել է 73 դիտորդ 24 տարբեր երկրներից։

Չնայած քարոզարշավի ընթացքում հնչած ագրեսիվ հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ ծայրահեղ քաղաքական բևեռվածությանը և ընտրարշավի խիստ անձնավորված բնույթ ունենալուն, բուն ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում և եղել են ժողովրդավարական։

Հենդրիկսենի խոսքով՝ հարգվել են ընտրողների հիմնական ազատությունները։ Իշխանությունները իրականացրել են թափանցիկ վարչարարություն։ Չնայած սուղ ժամկետներին՝ կարողացել են ընդունել Ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններ և սահուն կազմակերպել ընտրությունները։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Ջորջ Կատրոկալոսը իր ելույթը սկսեց Հայաստանին համերաշխության խոսքով, ասաց, որ «հույն ժողովուրդը Հայաստանի կողքին է»։

Նա նույնպես դրական գնահատեց ընտրությունները։ Կատրոկալոսի խոսքով, ընտրությունները կազմակերպվել են առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Եթե մի կողմ դնենք նախընտրական ծայրահեղ բևեռվածությունը, ընդհանուր առմամբ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել