ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը 3 ամիս Մոսկվայում մնալուց հետո Վաշինգտոն է վերադարձել
09:48 - 21 հունիսի, 2021

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը 3 ամիս Մոսկվայում մնալուց հետո Վաշինգտոն է վերադարձել

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը վերադարձել է Վաշինգտոն, հաղորդում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ռուս դեսպանը Միացյալ Նահանգներից Մոսկվա էր կանչվել մոտ երեք ամիս առաջ՝ ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ խորհրդակցությունների:

Նման որոշում ռուսական կողմը կայացրել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հարցազրույցերից մեկում, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդասպան է, դրական պատասխան էր տվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել