Ադրբեջանի կեղծ քրգործերը հայ գերիների հանդեպ շարունակվում են |1lurer.am|
20:00 - 08 հունիսի, 2021

Ադրբեջանի կեղծ քրգործերը հայ գերիների հանդեպ շարունակվում են |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը շարունակում է հայ գերիների նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործերով դատավարությունները: Ադրբեջանում դատախազն այսօր պահանջել է 20 տարով ազատազրկել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին, որը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո: Բաքուն նրան մեղադրում է, իբր, վարձկան լինելու և ահաբեկչական գործողությունների համար: Այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ Էուլջեքչյանի հաջորդ դատը տեղի կունենա հունիսի 11-ին:

Ադրբեջանը ևս երկու տասնյակից ավելի հայ գերիների հանդեպ հարուցել են կեղծ քրեական գործեր: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Լուրերի» հետ զրույցում հակադարձել է հայ զինծառայողների՝ իբր ռազմական հանցագործություններ կատարելու Բաքվի պնդումներին, նշել, որ դատերը իմիտացիա են, գործընթացը՝ ոչ հրապարակային:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Առաջին բանը, որ պետք է անել, ապահովելն է հրապարակայնությունը: Միջազգային իրավունքի համաձայն՝ նույնիսկ այս մեկ էլեմենտի բացակայությունը առոչինչ է դարձնում դատավարությունը: Խտրական հետապնդում է: Այսինքն՝ նրանց դատապարտում են զուտ նրա համար, որ հայ են, և դա տեղավորվում է ընդհանուր հայատյաց քաղաքականության շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել