ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ  |armenpress.am|
16:33 - 04 հունիսի, 2021

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: Ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը  2-3 է:

Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կունենա և այդ դիմումներով որոշումներ կկայացնի: 

ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց Մուկուչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել