Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին |armenpress.am|
13:25 - 03 ապրիլի, 2021

Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին |armenpress.am|

armenpress.am: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքով կամ մի բառով զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր:

«1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։ 

Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանն այն անհատականություններից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ, կարողացել է այդ ժամանակաշրջանում և՛ համախմբել, և՛ իր փորձը՝ որպես կադրային սպա, փոխանցել է ֆիդայական շարժման տղաներին:

«Մեծությունները պետք է գնահատվեն բոլոր իշխանությունների օրոք։ Իրենց գործը պետք է գնահատվի և փոխանցվի ապագա սերնդին, որ ապագա սերունդներն էլ պատկերացում ունենան հերոսների մասին»,- ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահի խոսքով՝ Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն էր ղեկավարել:

«Կոմանդոսն իր ռազմական գիտելիքներով, գաղափարով կարողացավ հասնել նրան, որ Շուշին ազատագրեցինք, որն ամենաանառիկn էր թվում: Այն վայրը, որտեղ ընկել են մեր տղաները, մեզ համար սրբավայր է։ Մենք պարտավոր ենք միշտ ձգտել և վերադառնալ մեր սրբավայրերը»,- եզրափակեց Միքայելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել