Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում. Արարատ Միրզոյան
19:45 - 31 մարտի, 2021

Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար:

Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել