ՀՀ օդային տարածքը բաց է քաղաքացիական բոլոր օդանավերի համար․ Քաղավիացիայի կոմիտե
 |azatutyun.am|
18:57 - 27 դեկտեմբերի, 2020

ՀՀ օդային տարածքը բաց է քաղաքացիական բոլոր օդանավերի համար․ Քաղավիացիայի կոմիտե |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրապետության օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար։ Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից: Նշենք, որ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր առավոտյան Հայաստանի օդային տարածքով տեղի է ունեցել Թուրքական ավիաուղիների թռիչք Բաքվի ու Ստամբուլի միջև, ավելին` այն որակվում է «պատմական»:

Քաղավիացիայի պարզաբանման մեջ ասված է. «Այն (օդային տարածքը- խմբ.) կարգավորվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների կանոնակարգերով, ինչը բացառում է որևէ խտրականություն։ Տվյալ ընկերությունը և բազմաթիվ այլ ընկերություններ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից, և դրանում որևէ արտառոց կամ նոր բան չկա»:

Միաժամանակ, կոմիտեն նշում է, որ վերոնշյալ կարգավորումները կիրառելի են նաև այլ անդամ պետություններում, ուստի Հայաստանի քաղաքացիական օդանավերը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել Թուրքիայի օդային տարածքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել