Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարից |armenpress.am|
01:11 - 27 նոյեմբերի, 2020

Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարից |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից: Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի բոլոր պարտիաների ընդհանուր արդյունքով Արոնյանը զիջեց 5:2 հաշվով և լքեց հետագա պայքարը:

 

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել