Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում |armenpress.am|
22:24 - 22 նոյեմբերի, 2020

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում: Մեկնարկային տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Լիմ Լեի հետ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Սանտոշ Վիդիտը:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնիաշկին, Լևոն Արոնյանը, Յան-Կրիզշստոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտոր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանտոս Վիդիտը:

Մրցաշարը կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել