Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|
17:17 - 04 նոյեմբերի, 2020

Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության զանգվածային ու համակարգված քարոզով, սոցիալական մեդիայում ատելություն բորբոքելու նպատակով հատուկ գործողություններ են իրականացվում: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, քաղաքական բարձր մակարդակով խրախուսվում է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած հարձակումներն ուղեկցվում են հատկապես մեծ համակարգվածությամբ, մշակված տեսանյութերով, որոնք տարածվում են թուրքական և ադրբեջանական աղբյուրներից»,-ասաց Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ ատելությունն Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայի մեջ: Սկսում է քաղաքական իշխանությունների մակարդակով և ավարտվում է մշակութային գործիչներով, մտավորականներով և այլ անձանցով:

«Եվ այս ատելության քարոզը, ատելության ցանկացած խոսք արժանանում է մեծ խրախուսանքի, հրճվանքի: Մենք բացահայտել ենք խմբեր «Տելեգրամ»-ում և մյուս սոցիալական մեդիայում, որտեղ պարզապես խրախճանք է կազմակերպվում, հարցումներ, քվեարկություններ են արվում՝ բացառիկ ցինիզմով և ատելությունը բորբոքելու լրացուցիչ նկատառումով»,-ասաց Թաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել