Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|
14:18 - 26 հոկտեմբերի, 2020

Ալիեւն ասել է, որ կօգտագործի F-16-ները «Ադրբեջանի դեմ ագրեսիայի» դեպքում |mediamax.am|

mediamax.am: style="text-align: justify;">Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»:

Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»:

«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից:

«Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները»,- ասել է Ալիեւը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել