Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանությունները. դեսպան |lragir.am|
09:32 - 16 հոկտեմբերի, 2020

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանությունները. դեսպան |lragir.am|

lragir.am: Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Բացի այդ, անհրաժեշտ է հարցն ուղիղ դնել, և անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար», գրել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել