Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը
17:55 - 15 հոկտեմբերի, 2020

Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը

Արցախի ԱԳՆ-ն մանրամասնում է, թե ինչ է ներառում երեկ Ավստրիայի խորհրդարանի ընդունած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևը։

«Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատելու երկու կողմերից մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։

Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:

Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես` Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը հակամարտությանը, ինչպիսիք են հակամարտող կողմերին զենքի մատակարարումը, նպաստել արագ դեէսկալացիայի հաստամանը, կայուն հրադադարին, այնքանով, որքանով թույլ է տալիս COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների արագ վերադարձի ուղղությամբ և վերադառնալ բանակցային սեղանին։

Բացի այդ, պատասխանատու Դաշնային նախարարին հայցվում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների կայացմանը»:

https://www.parlament.gv.at/MEDIA/play.shtml?GP=XXVII...
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել