Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է անում աջակցել Ադրբեջանին |mediamax.am|
16:16 - 15 հոկտեմբերի, 2020

Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է անում աջակցել Ադրբեջանին |mediamax.am|

mediamax.am: Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանի հետ:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ելույթ ունենալով Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է.

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան միշտ եղել եւ մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ազատագրման արդար պայքարում:

Երեւանի գործողությունները կարելի է դասել որպես ռազմական հանցագործություններ: Ցավոք, մի շարք երկրներ փորձում են նույն հարթության վրա դնել Ադրբեջանը եւ օկուպանտ-Հայաստանը: Այդ երկրները անտեսում են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումները: Այդ պատճառով Ադրբեջանի հետ համերաշխությունն այսօր կարեւոր է, քան երբեւէ», - ասել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել