Թուրքիան կարող է քննարկել Ադրբեջան զորքեր ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա
23:20 - 09 հոկտեմբերի, 2020

Թուրքիան կարող է քննարկել Ադրբեջան զորքեր ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու հարցը, բայց այժմ դրա կարիքը չկա:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ի վիճակի են ինքնուրույն հասնել հաղթանակի՝ վճռականություն և համառություն ցուցաբերելով գրավված տարածքների ազատագրման գործում: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ նման առաջարկը (հակամարտության գոտում թուրքական զինուժի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ  անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Շենթոփը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը, ըստ որոնց՝ պահանջվում է «հայկական զինված ուժերի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ադրբեջանի բոլոր գրավված տարածքներից»:

«Հակառակ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը, ինչը թույլ է տալիս հավաքական ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա այն պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի Թուրքիայի նախագահի և խորհրդարանի կողմից»,- ասել է խոսնակը:

Նա հավելել է, որ «ցանկացած պարագայում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին անփոփոխ է, և կլինի ցանկացած կերպով, ինչպես նա կցանկանա»:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել