Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը
17:51 - 06 հոկտեմբերի, 2020

Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում հրադադարը արդյունք չի տվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, չունի հստակ ծրագրեր և մեխանիզմներ խնդրի լուծման համար: Հայտնում է ria.ru-ն։

«Միջազգային հանրությունը հստակ մտադրություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևեր չկատարվեցին: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և ներքին տեղահանվածները սպասում են հայրենի հողեր վերադառնալուն... չպետք է լինեն երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում:

Ըստ նրա՝ «այժմ բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը»:

«Բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպել տարեսկզբին։ Հարցրեցի նրանց ծրագրերի, նախագծի, մեխանիզմի մասին (Ղարաբաղում իրավիճակի լուծում): Ոչ։ «Օկուպանտին» ու «օկուպացիայի տակ» գտնվող կողմերին միշտ հավասար են պահում։  Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ  չի կարող այսպես շարունակվել»,- շեշտեց Թուրքիայի արտգործնախարարը:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել