«Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 675 000 դոլար է հավաքագրել

 |factor.am|
20:32 - 28 սեպտեմբերի, 2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 675 000 դոլար է հավաքագրել |factor.am|

factor.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում շուրջ 675 000 դոլար է հավաքագրել։ Ավելի վաղ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հիմնադրամի կայքը մեծ հարձակման տակ է։

«Հիմնադրամի կայքի համար մերոնք վեց ժամ կռիվ են տվել։ Ու այդ ընթացում նաև հարյուրավոր նվիրատվություններ են եղել։ Արդեն կարգավորված է, կայքն անխափան գործում է, այս պահին մի փոքր դանդաղ դեռևս։ Եթե տեսնում եք դանդաղ է աշխատում, սպասեք մի փոքր ուշ կարող եք նվիրատվություններ կատարել։ Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ կամ զանգել Հիմնադրամ»,- գրել էր Արշամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել