Ադրբեջանում արգելափակվում է անկախ լրատվամիջոցների աշխատանքը |factor.am|
15:58 - 28 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանում արգելափակվում է անկախ լրատվամիջոցների աշխատանքը |factor.am|

factor.am: Այսօր առավոտից դադարեցվել է Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների ինտերնետի մատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Միաժամանակ, լրատվամիջոցի փոխանցմամբ, իշխանամետ ու պետական լրատվամիջոցներն անխափան աշխատում են։ Ինտերնետի պատճառով մի քանի ժամով հետաձգվել է «Թուրան»-ի լրահոսի պատրաստման ու տարածման գործընթացը։ Լրատվամիջոցի բոլոր դիմումներին Կապի նախարարությունից  այդպես էլ ոչ ոք հասկանալի պատասխան չի տվել։

Ասվել է միայն՝ «Վերևից հրաման կա, մենք ոչինչ չենք կարող անել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել էր երկրում ինտերնետի հասանելիության սահմանափակման մասին։

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիներн ըմբռնումով կմոտենան համացանցի սահմանափակումներին՝ կապված ռազմական իրավիճակի հետ»,- ասվում էր հաղորդագրությունում։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկությունների համաձայն էլ՝  Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ինտերնետն ընդհանրապես անջատված է, իշխանություններն արգելափակել են նաև մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել