Երևանի Նոր Նորք վ/շ-ում, Չարենցավանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում 11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
12:39 - 17 օգոստոսի, 2020

Երևանի Նոր Նորք վ/շ-ում, Չարենցավանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում 11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի, Գեղամա փողոցի, Չարենցի փողոցի թիվ 1–ից 42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել