tert.am: Վրաստանի վարչապետի խորհրդական Իրաքլի Չիկովանին հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են` ընդգծելով, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է պահպանում Ադրբեջանի հետ, և որ «Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա»: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:
Չիկովանին, այսպիսով, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան:
Չիկովանիի խոսքով` այս նորությունը հերթական ապատեղեկատվությունն է, որն օգտագործում են որոշ կուսակցական ԶԼՄ-ներ` իրենց նպատակների համար:
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասել է Չիկովանին:
Վրաստանի վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշումը պարզ է բոլոր գործընկերների համար:
Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել էր ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը:
«Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)