ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ հույն գործընկեր՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը.
«Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար:
Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը ողջ տարածաշրջանի համար այս ճգնաժամային պահին:
Այս համատեքստում մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և իրավիճակի ցանկացած սրացումից խուսափելու համար զինադադարի կոչ ենք անում:
Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը»»։
comment.count (0)