Այսօր ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթ․ Քաղավիացիայի կոմիտե
11:29 - 19 մայիսի, 2020

Այսօր ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթ․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարությւն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել