34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. Ֆելիքս Ցոլակյան |pastinfo.am|
08:11 - 05 փետրվարի, 2020

34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. Ֆելիքս Ցոլակյան |pastinfo.am|

pastinfo.am։ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական ծախսերը 2020 թվականին ավելացել են նախորդ տարվա համեմատ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

2019 թվականին հատկացված 12մլրդ 630 մլն-ի դիմաց 2020-ին ֆինանսերը կազմել են 15 մլրդ 300մլն։ Նախարարի խոսքով դա պայմանավորված է պարգևատրման ֆոնդի ավելացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ. «Կապիտալ շինարարության հետ կապված 2019 թվականին բավականին աշխատանք էր կատարվել։ Ռուս-հայկական մարդասիրական օգնության արձագանքման կենտրոնում կատարվել է շինարարություն, վերանորոգվել է ամբողջությամբ։ 34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի համար հատկացվել է 1 մլրդ 174մլն դրամ։ Քաղպաշտպանության 10 հավքական կետեր գազաֆիկացվել են։ Մի շարք վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև վարչական համալիրի հետ կապված»,-ասաց ԱԻ նախարարը։

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց՝ Ճապոնիայի կառավարության կողմից 2019 թվականին տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, որից հետո տրամադրվել է ևս 18 մեքենա, որից 14-ը հրշեջ-փրկարարական մեքենաներ են։ Նախարարի խոսքով վերջերս տրամադրվեց ևս 22 հրշեջ մեքենա. «40 տեխնիկայից մեկը՝ արհեստանոցը, մնացել է Երևանում, որը բոլորին է ծառայելու, մնացած ամբողջ տեխնիկան տրամադրվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզեր»,-հավելեց ԱԻ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել