Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։ Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Անկուսակցական է։

Ծնվել է 1952 թ․ հունվարի 27-ին ՀԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում։ 1969-1974 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ 1974-1976 թթ. աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես ուսուցիչ։

1976-1980 թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար։ 1980-1985 թթ. տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա 1985-1991 թթ. զբաղեցրել է Եղեգնաձորի ՊԱԿ բաժանմունքի պետի պաշտոնը։ 1993-1996 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ,1996 թ. նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երեւանի քաղաքային վարչության պետ։ 1999-2003 թթ. ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, 2003-2007 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։

2007 թ․ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ 2016-2017 թթ. կրկին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2017 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով։ 2018թ․ մայիսի 1-ին Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից եղավ միակը, ով կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ ասելով, որ քվեարկել է «իր խղճի թելադրանքով»։ 2018թ․ հունիսին Ցոլակյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։

 ՀՀ Նախագահի հրամանագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից։

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշել է, որ ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։ «Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։ Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն: Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար... Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:
14:01 - 25 փետրվարի, 2021
Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած և ազատված Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 20-ին ԱԻՆ կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հրաժեշտի հանդիպմանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են: Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,- ասվում է հայտարարության մեջ:
21:55 - 20 նոյեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը: Նախարար Ցոլակյանը կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները: Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:
15:52 - 23 հոկտեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի:   Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, իր հերթին վստահեցրել է, որ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու երկրների համապաստախան կառույցների համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անձամբ աջակցել հնարավոր ծրագրերի իրականացմանը: Ֆելիքս Ցոլակյանը և Նիկոլաս Սխերմերսին զրուցել են համապատասխան կառույցների միջև մի շարք ծրագրերի խրախուսման, կրթական, տեխնիկական աջակցության հնարավորության, ինչպես նաև այս ոլորտում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ: Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը հավաստիացրել է, որ ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար:   
18:35 - 25 սեպտեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, հոգեբանական ծառայության և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական առաջարկությունների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ ուրախ է հանդիպման համար և վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ներդրման հարցերում:Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու համար:
16:01 - 07 սեպտեմբերի, 2020
Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը. Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը. Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ․ «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ. գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ,  հարգարժա՛ն վետերաններ, հարգելի՛ հայրենակիցներ, հայտնի պատճառներով այս տարի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի  մասնագիտական տոնը նշում ենք արտակարգ դրության պայմաններում: Ինչպես բազմիցս եմ նշել` Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, նախարարության ստեղծման պահից առ այսօր, իրոք, քիչ բան չի արվել համակարգի համար: Մեզ հաջողվել է հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում զրոյական կետից ստեղծել մի կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն  մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին: Մեր փրկարարները իրենց հմտություններով և փորձով չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով: Արտակարգ իրավիճակների համակարգը կենդանի օրգանիզմ է և պարտավոր է քայլել օրեցօր փոփոխվող  ու գնալով բարդացող աշխարհին զուգահեռ: Տարեցտարի փոփոխվում է համակարգի մարտահրավերների որակն ու  դրանց աշխարհագրությունը: Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին,   միջազգային հանրությանը, փրկարա-րական մեծ ընտանիքին՝ բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ և աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար: Աղետների հետևանքներ վերացնելը պետությունների և ժողովուրդների համար մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը: Աշխարհն այս ճանապարհով առաջ է շարժվում, և դա է պատճառը, որ առաջադեմ պետությունները գերադասում են հնարավորինս շատ և նպատակային ներդրումներ կատարել կարևորագույն այս ոլորտում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ՝ մենք ևս առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում: Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին: Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն  է՝ մեր ժողովրդի կողմից: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Խիղճ և խաղաղություն բոլորիս…»
11:50 - 04 սեպտեմբերի, 2020
Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում աշխատանքները դադարեցվել են․ մեկ մարտական հաշվարկ տեղում կիրականացնի հերթապահություն

Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում աշխատանքները դադարեցվել են․ մեկ մարտական հաշվարկ տեղում կիրականացնի հերթապահություն

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 22:50-ին Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում աշխատանքները դադարեցվել են. ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում կիրականացնի հերթապահություն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։ Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։ Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի կողմից շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում  կատարվել է ակնադիտական հետազոտություն։ Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է նաև օդային հետախուզություն և մշտադիտարկում։ Պարզվել է, որ վնասվել են Ռայնիսի փողոցի թիվ 20 և 22 տների, ինչպես նաև շենքի փլուզված հատվածի հարակից բնակարանների պատուհանների ապակիները։ Դեպքի վայրում հերթապահում են շտապօգնության երեք ավտոմեքենա․ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տեղում ցուցաբերում են համապատասխան օգնություն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են գտնվում 72 փրկարար ծառայող, ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից, ոստիկանության, շտապօգնության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Փրկարարներն իրականացնում են տարածքից շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժում, փլուզված հատվածի կառուցատարրերի քանդման ու հեռացման աշխատանքներ։ Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
09:45 - 27 օգոստոսի, 2020
Նախնական տեղեկություններով փլատակների տակ այլևս մարդ չկա․ ԱԻ նախարար |armenpress.am|

Նախնական տեղեկություններով փլատակների տակ այլևս մարդ չկա․ ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախնական տվյալներով Երևանի Ռայնիսի, 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակ այլ մարդու գտնվելու մասին տեղեկություններ չունեն։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացած էր։ Նա 56-ամյա Ղազարյան Արթուրն էր, ցավակցում եմ նրա հարազատներին։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո փրկարարները նրա դին տեղափոխեցին շտապօգնության մեքենա։ Մենք ունեինք այդ քաղաքացու հեռախոսահամարը, և փրկարարները զանգում էին նրան, հեռախոսի ձայնը լսեցինք, սակայն տղամարդը գտնվում էր հեռախոսից բավական հեռու»,- նշեց Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով փլատակների տակ այլևս մարդ չկա։ Դեպքի պատճառների վերաբերյալ ԱԻ նախարարը հայտնեց, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել, նա ընդգծեց, որ շենքի 5-րդ մուտքում կա 12 բնակարան, որոնք վնասվել են։ «Մի քանի ժամում որոշում կկայացվի, թե ովքեր կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ: Իսկ ովքեր էլ չեն կարողանա, նրանց կացության հարցն անմիջապես կլուծվի։ Նախնական տվյալներով պայթյունը եղել է 2-րդ հարկի բնակարաններից մեկում»,- ասաց Ցոլակյանը և հավելեց, որ քննություն է տարվում դեպքի պատճառները պարզելու համար։
14:17 - 26 օգոստոսի, 2020
Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ:Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով: «Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է նախարար Ցոլակյանը:Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով:
16:03 - 25 օգոստոսի, 2020