Առաքել Մովսիսյանը` որդու ձերբակալության մասին |factor.am|
10:24 - 02 փետրվարի, 2020

Առաքել Մովսիսյանը` որդու ձերբակալության մասին |factor.am|

factor.am:   ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ իր որդին կապ չունի Արցախում հունվարի 30-ին զոհված զինվորի հետ:

«Այս պահին քննություն է գնում, ես չեմ խոսի մինչև ճշմարտությունը պարզվի: Ես վստահ եմ, որ իմ տղան չկա նման հարցերում: Ես ցավակցում եմ զոհված զինվորի ծնողներին ու անձամբ միանալու եմ նրանց՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Իմ համար տարբերություն չկա՝ իմ տղան է զոհվել, թե այս տղան: Թողեք քննություն լինի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

 ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձերբակալված և մահացած զինվորների միջև «եղել է ինչ-որ հարաբերությունների սրում»: Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք որդին կարո՞ղ էր լարված հարաբերությունների պատճառ դառնալ, ասաց. «Նախարարը քննիչ չի, էլ մնացածը չեմ շարունակում»:

Զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հրաժարվում էին զինվորի դին հուղարկավորել, այն բերում էին Երևան և իշխանություններից պահանջում գործի արդար քննություն: Հարազատները նախարարի հետ քննարկումների արդունքում որոշեցին զինվորին հանձնել հողին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել