Փորձաքննությամբ հաստատվել է՝ մարտական դիրքում սպանված զինծառայողի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ |pastinfo.am|
14:49 - 07 փետրվարի, 2020

Փորձաքննությամբ հաստատվել է՝ մարտական դիրքում սպանված զինծառայողի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ |pastinfo.am|

pastinfo.am:  Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքերը հաստատվել են դատաբժշկական փորձաքննությամբ։ Այս մասին ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Աջամյանի ճակատի վրա հրազենային վնասվածքից բացի հայտնաբերվել է նաեւ արյունազեղում, որը պատճառված է եղել մահվանից րոպեներ առաջ։

«Վնասվածքներ են եղել նաեւ ձեռքերին, ոտքին, ուսին, ճակատին՝ տարբեր վաղեմություններով, մասնավորապես՝ ճակատին արյունազեղումը եղել է րոպեներից մինչև մեկ ժամ վաղեմությամբ, մնացած վնասվածքները՝ դեպքի օրվա, 1-2 օրվա և 5 օրվա վաղեմությամբ ոտքի սալջարդ։ Այսինքն՝ բութ գործիքով հարվածի արդյունք էր»,- նշեց Սարգսյանը։

Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննությամբ նաև չեն հայտնաբերվել ալկոհոլ, թմրանյութեր և հոգեմետ նյութեր, իսկ ստամոքսը եղել է դատարկ։
Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողին, փաստաբանն ասաց, որ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառություն։ Սարգսյանի փոխանցմամբ՝ վիրավորում ստացած զինծառայողի մոտ հայտնաբերվել է միայն հրազենային վնասվածք։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

ՔԿ-ից հայտնեցին, որ այս քրեական գործով մեղադրյալներ դեռ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել