«Հայրենադարձության մասին» օրենքը մշակող աշխատանքային խումբն առաջին նիստն է արել |news.am|
06:28 - 05 հոկտեմբերի, 2019

«Հայրենադարձության մասին» օրենքը մշակող աշխատանքային խումբն առաջին նիստն է արել |news.am|

news.am: Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: 

Բացի պատգամավորներից քննարկմանը մասնակցել են նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եզիազարյանը, «Վերադարձ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը, ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը և իրավաբան Հայկ Մալխասյանը:

Քննարկման մասնակիցները նշել են, որ լավատեսորեն են տրամադրված և ակնկալում են, որ հաջորդ նստաշրջանին արդեն պատրաստ կլինի հայրենադարձների համար նախատեսված առաջին ամբողջական օրենքը:

Աշխատանքային խումբը հանդիպման արդյունքում սահմանել է առաջիկա հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել