Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները տևական ժամանակ ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար
 |armenpress.am|
15:27 - 18 մարտի, 2024

Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները տևական ժամանակ ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ըտիեզերք էր արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։

Իսկ հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ըSpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերի 1-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել