Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիների մոտենալ Ոսկեպարի եկեղեցու շրջակայք
13:54 - 22 ապրիլի, 2024

Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիների մոտենալ Ոսկեպարի եկեղեցու շրջակայք

Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս՝ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։

Միաժամանակ այդ տարածքում աշխատանքներ են կատարում սակրավորները։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։

Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել