Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել
12:27 - 22 ապրիլի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել

Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել:

Մի աշխատանքային խմբում են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարները և Ոսկեպարի մեկ բնակիչ։

Մյուս աշխատանքային խմբում՝ ԱԱԾ, ՊՆ և ԳՇ պատշոնյաներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության  է ձեռք բերվել։ 

Արդեն ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ իրենց բողոքը արտահայտելով պայմանավորվածության դեմ։ 

Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել