Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը


 |factor.am|
12:59 - 10 ապրիլի, 2024

Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը |factor.am|

factor.am: Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը բարձրացել է 81 սմ-ով՝ հասնելով 978 սմ-ի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները՝ հղում անելով հիդրոօդերևութաբանական կենտրոնին, գրում է Meduza-ն։

Ապրիլի 9-ին տեղական ժամանակով 22:00-ին Ուրալում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը՝ 930 սանտիմետրը։ Ըստ փորձագետների՝ ապրիլի 10-ին ջրի մակարդակը կբարձրանա ևս 30-ից 70 սանտիմետրով: Իշխանությունները հեղեղումների գոտում բնակիչներին կոչ են արել շտապ լքել տները:

Նշվում է նաև, որ Սաքմարա գետի ջրի մակարդակը վերջին 24 ժամվա ընթացքում բարձրացել է ութ սանտիմետրով և այժմ կազմում է 813 սանտիմետր․ վտանգավոր սահմանը 870 սանտիմետրն է։

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ Օրենբուրգում ջրի տակ է անցել 2392 հողատարածք և 1910 տնային տնտեսություն։ Գիշերը ջրի տակ է անցել մոտ 300 տուն։

Ժամանակավոր տեղավորման կենտրոններում 58 մարդ կա, այդ թվում՝ 22 երեխա։ Շրջանի չորս գյուղերում որոշել են անջատել ջուրը տրանսֆորմատորային ենթակայանի հեղեղման պատճառով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել