Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին. ԱԳՆ
 |azatutyun.am|
18:30 - 08 ապրիլի, 2024

Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

Հիշեցնենք, որ օրերս արտգործնախարար Միրզոյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Դրանք են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացը և ենթակառուցվածքների ապաշրջափակումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել