Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել

 |factor.am|
16:59 - 27 մարտի, 2024

Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել |factor.am|

factor.am: Հազարավոր մարդիկ մարտի 26-ի երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ պահանջելով վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազի հրաժարականը՝ կառավարությունում կոռուպցիայի մասին ձայնագրությունների հրապարակումից հետո։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոշները՝ ջահերը ձեռքներին, Գլխավոր դատախազության շենքի մոտից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով՝ «Հրաժարական տվե՛ք, հրաժարական տվե՛ք»։

Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Ջուդիթ Վարգայի նախկին ամուսին Պետեր Մադյարը դիմել է ցուցարարներին։ Հենց նա է հրապարակել աուդիո ձայնագրությունը, որտեղ նրա նախկին կինը խոստովանում է, որ դավադրություն է կազմակերպել՝ պաշտպանելու պետական կոռուպցիան։ Մադյարը հաստատել է իր մտադրությունները՝ ստեղծելու սեփական կուսակցությունը՝ հունիսին կայանալիք տեղական և Եվրախորհրդարանի ընտրություններում Օրբանին «մարտահրավեր նետելու» համար:

«Հունգարացիները շնորհակալություն են հայտնում ձեզ, որ այսօր եկել եք հազարներով՝ իշխանություններին ասելու, որ բավական է»,- ընդգծել է Մադյարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել