Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար
16:26 - 06 մայիսի, 2024

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ։ 

«Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։

Նախարարը նշեց նաև, որ այս տարվա հուլիսից սկսած՝ տրվելու է 2 մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ «Wizz Air» -ի շնորհիվ։

Հանդիպման մեկնարկին Հունգարիայի ԱԳ նախարարը նշեց՝ մեծ պատիվ է իրենց համար 15 տարվա դադարից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել