«Մարտական Եղբայրության» անդամների մոտ զենք չի հայտնաբերվել. ՆԳՆ խոսնակ
18:12 - 25 մարտի, 2024

«Մարտական Եղբայրության» անդամների մոտ զենք չի հայտնաբերվել. ՆԳՆ խոսնակ

 «Մարտական Եղբայրության» անդամները երեկ ազատ են արձակվել․ նրանց մոտ զենք չի հայտնաբերվել։

 «Ցանկացած օպերատիվ տվյալի հետևից պետք է գնալ, ճշտել, դրա համար կասկածանքով են ձերբակալվել», - ասել է ՆԳՆ խոսնակը։

 Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության շենք զինված ներխուժման ժամանակ «Մարտական Եղբայրության» անդամները արդեն ազատ արձակված են եղել։

 Լրագրողի հարցին, թե նրանք ազա՞տ են գնալու Ոսկեպար, ինչպես յուրաքանչյուր ոք, ՆԳՆ խոսնակը պատասխանեց․ «Իհարկե, Ոսկեպար, կարծում եմ, այսօր բոլորն էլ գնում են․․․․»։

 Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։

Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել