Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել
18:08 - 24 մարտի, 2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել

«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։ 

Ինֆոքոմի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, դեպքի հանգամանքները ճշտվում են։

Ավելի ուշ մի շարք թելեգրամյան ալիքներ գրեցին, թե «Մարտական եղբայրության» անդամներն են դեպքի մասնակիցները։

Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործածած տղամարդը միաբանության անդամ է.

 «Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»։

Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել