«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի
 |azatutyun.am|
15:52 - 24 մարտի, 2024

«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի |azatutyun.am|

azatutyun.am: Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, «Ազատության»-ը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ բերման ենթարկվածներ կան նաև Տավուշի մարզի ոստիկանական ստորաբաժանումում։

Ավելի վաղ եղբայրությունը հայտնել էր, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի: 

Նրանք այս կեսօրին նախատեսել էին այց Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման՝ իրենք որոշել էին կատարել այցը։

Միաբանությունից հայտնում են, որ անդամներից մի խումբ հասել է Ոսկեպար, այստղ երեք հոգի է ձերբակալվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել