«ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից». «Հայաքվե» |aravot.am|
12:22 - 18 մարտի, 2024

«ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից». «Հայաքվե» |aravot.am|

aravot.am: «Հայաքվե» նախաձեռնությունն ուղևորություն էր կազմակերպել Տավուշի սահմանագիծ, որտեղ հնարավորություն եղավ շփվելու վտանգված գյուղերի բնակիչների հետ, այցելելու առաջնագիծ, տեղում ծանոթանալու իրադրությանը:Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է գործող իշխանություններից վերջ դնելու մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում:

Հայտարարության տեքստում ասվում է․ «Մարտի 9-ին Ադրբեջանի բռնապետական իշխանությունը պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի չորս բնակավայրեր։ Թշնամու լկտի պահանջն է անվերապահ հանձնել այդ գյուղերը՝ նույնիսկ նախքան այդ հատվածում սահմանագծում և սահմանազատում կատարելը։

Մարտի 12-ի իր ասուլիսում Հայաստանի օկուպացիոն վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի նշած գյուղերը չեն պատկանում Հայաստանի Հանրապետությանը, չեն գտնվում Տավուշի մարզում՝ ըստ էության պատրաստակամություն հայտնելով բավարարել Բաքվի բռնապետական վարչախմբի պահանջը։ Կատարել Բաքվի պահանջը՝ նշանակում է հետ քաշել հայկական զինված ուժերը պաշտպանական կարևորագույն բնագծերից և այդպիսով թուլացնել Հայաստանի Հանրապետության առավել հուսալիորեն պաշտպանվող սահմանը։

Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ ինքը բռնազավթել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերից, և լկտիաբար հայտարարում է, որ մի սանտիմետր անգամ հետ չի քաշվելու իր զբաղեցրած դիրքերից։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, քանի դեռ չի արվել սահմանագծում ու սահմանազատում, որը հաստատվել է պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական հանրաքվեով, ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից, ավելին՝ ամեն ինչ կանեն վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 205-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել