«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|
15:58 - 02 մայիսի, 2024

«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող Իշխան Գեւորգյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Երեկ երեկոյից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց հայտարարած «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը դեմ է Կառավարության վարած քաղաքականության հետ։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։

«Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն  յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին։ Ղեկավարն ասում է՝ տանք, մեկ է պատերազմ կարող է լինել, ոչինչ չի արվում, որ գան, լցվեն Տավուշի այդ հատված, հետո չտարածվեն ու մեր հատուկ ջոկատայիններ չմահանան։ Սա էն չի է որ մենք ծեծ ենք ուտում, սա էն ա, որ ասում են՝ ձեռներդ դիր հետեւդ, քեզ ապտակելու ենք ու դու ձեն չհանես»,- իր խոսքում նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հենց 72 ժամով նստացույց հայտարարել, Իշխանն ասաց․ «Բոլոր իմ նման մարդիկ, որոնք հաշտ չեն այս ամենի հետ, նրանց բոլորին ձերբակալում են 72 ժամով կամ 1 ամսով։ Որպեսզի չտանջվեն ու այնպես անեն, որ Իշխանը նստի, դրա համար Իշխանն արդեն նստած է։ Իրենց կողմից ապուշություն կլինի 72 ժամ նստած մարդուն տանել 72 ժամ նստացնել»։

Անդրադառնալով առավոտյան Կիրանցի բնակիչներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին՝ պատերազմի մասնակիցն ասաց․

«Ոստիկանները այնտեղ գլուխները կախած են այդ գործն անում։ Այս բախումն իրենց հոգում էլ կա, մի կողմից ճնշում է պաշտոնյայի հրամանները, մյուս կողմից հասկանում են, որ իրենք հաշտ են Սահմանադրությա տապալման հետ, բայց հաշտ չեն ցուցարար Իշխանի հետ կամ կիրանցեցու հետ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել, որ ադրբեջանցիները չերեւան Կիրանցի դպրոցից, Իշխան Գեւորգյանն արձագանքեց․ «Քանի որ աննախադեպ պղծությունները մարսվում են․․․ կարելի՞ է տենց բաներ ասել, կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի մեր վրա։ Դա անելու բա՞ն է, ես ի՞նչ գնահատական տամ, դա մարդկանց վրա կայֆավատ լինել ա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել