Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին
 |azatutyun.am|
13:49 - 15 մարտի, 2024

Ըստ Կիևի՝ գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային, Մոսկվան ևս հաղորդում է հարվածների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի լույս 15-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ» տեսակի 27 անօդաչուներով և 8 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ Կիևի՝ «Շահեդ»-ներ ոչնչացվել են, սակայն հրթիռներ խոցելու մասին ուկրաինական կողմը տեղեկություն չի հրապարակել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ ՀՕՊ-ը 5 անօդաչու և 2 հրթիռ վնասազերծել է Բելգորոդի և Կալուգայի և ևս 2 անօդաչու՝ Լիպեցկի օդային տարածքում:

Այսօր առավոտյան Բելգորոդի շրջանը վերստին հրթիռակոծվել է, մի շարք շենքեր վնասվել են, տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն ընտրատեղամասերից մեկում, որտեղ քաղաքացիները մասնակցել են նախագահական ընտրություններին, քվեարկությունը միառժամանակ դադարեցվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել