ՄԱԿ-ում ակնկալում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում
 |armeniasputnik.am|
13:11 - 15 մարտի, 2024

ՄԱԿ-ում ակնկալում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս ունեն: Այս մասին Բաքվում կայացած համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը, մասնավորապես՝ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչին հաջորդել են երկու երկրների արտգործնախարարների շփումները:

«Մենք հավատում ենք և սպասում ենք, որ լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն խաղաղության և անվտանգության վերականգնմանը հասնելու, ինչպես նաև առաջընթացի ուղղությամբ»,- ասել է նա:

Ֆրենսիսը հավելել է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում:

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել