factor.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատրաստված «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան» զեկույցը՝ խստորեն դատապարտելով այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը», որը պարունակում է դրույթներ՝ ուղղված մեր երկրի դեմ։ Այդ դրույթները, որոնք հանդիսանում են Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս, որտեղ բոլոր փաստերը խեղաթյուրված են, զրպարտիչ և բացարձակապես անհիմն, լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։
Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, որ Եվրախորհրդարանի անդամները պոպուլիստական քաղաքականության պատանդ են և հեռու են մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցման մշակումից»,- ասել է Հաջիզադեն։
Նա նշել է, որ Եվրախորհրդարանն իր զեկույցով, իբր, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, որը դրևորվում է Արցախի դեմ իրականացրած էթնիկ զտման դատապարտմամբ և «անջատաղոկանության խրախուսմամբ»։
comment.count (0)