Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր․ Անալելա Բերբոք
17:14 - 29 փետրվարի, 2024

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր․ Անալելա Բերբոք

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր։ Այս  մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, իսկ խաղաղությունը օգուտ բերի մարդկանց։ Այս ճանապարհին յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- նշված է Բերբոքի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-29-ը Գերմանիայում Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Գերմանիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ։ 

Ըստ ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել