Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|
09:48 - 19 փետրվարի, 2024

Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, երեկ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում Ալիևին ու նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։

Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։

Ըստ թուրքական կողմի՝ Ալիևն ու Էրդողանն այսօր երկկողմ հանդիպում կունենան, սպասվում են համաձայնագրերի ստորագրում, ապա երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նախքան Թուրքիա այցելելը Ալիևը Գերմանիայում մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ, ավելի քան կես տարվա դադարից հետո, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բանակցեցին: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, թե եռակողմից հետո Գերմանիայի կանցլերը բանակցությունների սրահում մենակ է թողել Ալիևին ու Փաշինյանին ու նրանց պատվիրակություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել