Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|
20:02 - 15 փետրվարի, 2024

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել