«Հանրային ձայնը» նիստին ներկա է այլ նախագծերի ընդունման համար․ խմբակցության ղեկավար
10:32 - 07 փետրվարի, 2024

«Հանրային ձայնը» նիստին ներկա է այլ նախագծերի ընդունման համար․ խմբակցության ղեկավար

Վահան Ավագյանը հայտնում է, որ «Հանրային ձայնը» (ինքը և Վահե Եսայանը) նիստին ներկա է օրակարգում առկա այլ նախագծերի համար․ մասնավորապես՝ իրենց ներկայացրած նախագծի՝ կարմիր գծերը կիրակի օրերը անվճար դարձնելու, և բնակարանաշինության հետ կապված նախագծի։

«Բոլորս, ովքեր աշխատում ենք, ի տարբերություն շոու սարքողների կամ սադրիչների, մենք չենք բոյկոտում»,- ասաց նա։

Ավագյանը նշեց նաև, որ իրենք կողմ են քվեարկելու Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծերին, դեմ՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու նախագծերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել