Մեր դիրքոոշումը շատ հստակ է և խիստ՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան․  |factor.am|
22:18 - 06 փետրվարի, 2024

Մեր դիրքոոշումը շատ հստակ է և խիստ՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան․ |factor.am|

factor.am: Իրանն իր վարքագծով, ռազմական և քաղաքական առումով ցույց է տվել, որ սահմանների փոփոխություն չի հանդուրժի։ Այս մասին այսօր հայ փորձագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Աշխարհում ընդունված է, եթե ասում են միջանցք, ընկալվում է որպես կոմինիկացիոն կապի հնարավորություն, սակայն այս տարածաշրջանում դա լրիվ այլ կերպ է ընկալվում։ Մեր դիրքորոշումը շատ խիստ և հստակ է, որ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական փոփոխությանը։ Մենք միշտ ընդգծել ենք, որ այդ ճանապարհները և կապերը պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո»,- ասաց դեսպան Սոբհանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել