Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը»
 |civilnet.am|
16:46 - 29 հունվարի, 2024

Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը» |civilnet.am|

civilnet.am: «Ջանքեր ենք գործադրում, որ Հայաստանը հնարավորինս շուտ ընդունի Ադրբեջանի պարզած ձեռքն ու տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն»․ հունվարի 29-ին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարը, որի գլխավորած պատվիրակությունը ներկայում գտնվում է Բաքվում։

2018-2023թթ․ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Աքարը ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում շարունակել է ուղերձներ հղել Հայաստանին։

«Պետք է իմանալ՝ որևէ տեսակի սադրանքով, աջակցությամբ կամ ուղղորդմամբ առաջնորդվելը դրական չի ազդի տարածաշրջանի, Հայաստանի վրա և չի հեշտացնի մարդկանց կյանքը»։

Աքարի պնդմամբ՝ կան որոշ երկրներ, որոնք ցանկանում են Հայաաստանը պրոքսի պետություն դարձնել։

«Եթե Հայաստանն այդ ճանապարհն ընտրի, ապա ինչպես 44-օրյա գործողության ժամանակ շատ լուրջ վնաս կրեց և գին վճարեց, նույն ձևով պատմությունը կկրկնվի»,- նշել է Աքարը՝ վերահաստատելով, թե Թուրքիայի նպատակը խաղաղությունն ու կայունությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել